Հայերեն   English   Русский  

Ֆուտբոլի աստղ Ջորջ Վեան ընտրվել է լիբերիայի նախագահ


  
դիտումներ: 655

Հայտնի լիբերիական ֆուտբոլիստ Ջորջ Վեան, որը1995 թ. ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և նվաճեց ՛՛Ոսկե գնդակը", ընտրվել է երկրի նախագահ:

Լիբերիայի ընտրությունները նախօրեին էին և Վեան առաջ անցավ Լիբերիայի գործող փոխնախագահ Ժոզեֆ Բոկայայից:

Հետաքրքիր է, որ ֆուտբոլի աստղը կփոխարինի Լիբերիայի նախագահ,2011թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլեն Ջոնսոն-սերլիֆին,հաղորդում է РИА Новости-ն:Էլեն Ջոնսոն-Սերլիֆը ղեկավարել է 12տարի:

Միջազգային դիտորդները նկատել են, որ նախագահի ընտրությունները հանգիստ են անցել, չնայած մի քանի շրջաններում ընտրությունը ուշ է սկսվել:Ավելի քան 2,1 մլն ընտրող գրանցվել էին քվեարկելու համար և արդյունքում 51-ամյա Վեան առաջ անցավ Բոկայից: Բայց քվեարկության արդյունքում երկրորդ տեղում հայտնվեց,զիջելով Էլեն Ջոնսոն-Սերլիֆին: Ժամանակին խաղալով տարբեր ակումբներում՝՛՛Մոնակո՛՛,՛՛Պարի սեն Ժերմեն՛՛,՛՛Մարսել՛՛, ՛՛Չելսի՛՛,՛՛Մանչեստեր Սիթի՛՛,՛՛Միլան, Վեան միակ ֆուտբոլիստն էր, որ ստացավ ՛՛Ոսկե գնդակ՛՛, բայց իր թիմը երբեք չմասնակցեց աշխարհի առաջնությանը:

Բացի դրանից, նա ճանաչվեց 1995թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և Աֆրիկայի եռակի լավագույն խաղացող: 2003 թ. ավարտելով սպորտային կարիերան, Վեան սկսեց զբաղվել հումանիտար և քաղաքական գործունեությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: