Հայերեն   English   Русский  

Հակառակորդի կրակոցից զոհված Գարիկը Գեղարքունիքի մարզից է


  
դիտումներ: 1960

News. am-ի տվյալներով՝ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղհովիտ համայքնի ղեկավար Վարդան Պողոսյանը նշեց, որ Գարիկը ծնողների երկրորդ երեխան է, ունի մեկ եղբայր։

«Եղբայրը հիվանդ է, չի ծառայել, Գարիկն էլ շատ լավ երեխա էր, ընտանիքը նույնպես, նորմալ ապրող, սովորական ընտանիք է»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով՝ դեպքի մանրամասները դեռ ճշտվում են:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: