Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ 10 ամիսների ընթացքում շատ ավելին է արել, քան ԱՄՆ-ի որևէ այլ նախագահ


  
դիտումներ: 693

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության օրոք վարչակազմն ընդամենը 10 ամիսների ընթացքում շատ ավելին է արել, քան ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում որևէ այլ նախագահի վարչակազմ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ասում են, որ փաստացիորեն 10 ամիսների ընթացքում մենք շատ ավելին ենք արել, քան պատմության մեջ որևէ այլ նախագահ: Եվ դա ընդամենը 10 ամիսների ընթացքում, շատ բաներ դեռևս առջևում են», - CBS հեռուստաընկերությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը ամերիկյան մի շարք լրատվամիջոցների մեղադրել էր կեղծ տեղեկությունների տարածման մեջ` նրանց «վիպասան» անվանելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: