Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարը հայտնել է, որ ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում


  
դիտումներ: 573

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները մտադիր են 2001թ. սեպտեմբերի 11-ի նման խոշոր ահաբեկչություն կազմակերպել:

Daily Mail պարբերականի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարի պաշտոնակաատար Էլեն Դյուկը: Գրում է Russian.rt.com-ը:

Ելույթ ունենալով Լոնդոնում` ԱՄՆ-ի դեսպանատանը նա հայտարարել է, որ ներկայումս ԻՊ-ի ահաբեկիչների մոտ միջանկյալ շրջան է, սակայն նրանք խոշոր հարձակում են նախապատրաստում:

Նրա խոսքով` ահաբեկիչները ցանկանում են մեծաթիվ զոհերով ավիաաղետներ կազմակերպել:

«Ահաբեկչական խմբավորումները` ԻՊ-ը կամ որևէ այլ կազմակերպություն, ցանկանում են մեծ պայթյուն կազմակեորպել, որը նման կլինի սեպտեմբերի 11-ին: Նրանք ցանկանում են ավիավթար կազմակերպել, հետախուզությունը վստահ է դրանում», - հայտարարել է նախարարի պաշտոնակատարը:

Ընդ որում` նա հավելել է, որ ահաբեկիչներն ավելի մեծ հարձակումներ իրականացնում են սառը զենքի կիրառմամբ կամ ավտոտրանսպորտի միջոցով, որպեսզի պահպանեն ֆինանսական հոսքերը և հիշեցնեն իրենց մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր Սիրիայում ԻՊ-ի «մայրաքաղաքի» ազատագրման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: