Հայերեն   English   Русский  

2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին ուսման վարձի փոխհատուցման համար


  
դիտումներ: 2876

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • 3։4 չափսի լուսանկար
  • զինվորական գրքույկի պատճենը
  • տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։
  • Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։

    Այլ հարցերի համար զանգահարել 010567922:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: