Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտիկներ Տոնի Գալստյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում


  
դիտումներ: 456

Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է ինը մարզիկ:

Հոկտեմբերի 21-ին կայացել են 1/16 եզրափակչի մենամարտերը: Ռինգ մտած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել եւ անցել 1/8 եզրափակիչ:

Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) հաղթել է իտալացի Արմանդո Կասամոնիկային, իսկ Տոնի Գալստյանն (69 կգ) առավելության հասել չեխ Ադամ Տրնչակի նկատմամբ:

Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է իսպանացի Էնրիկո Մեյին:

Այսօր Տոնի Գալստյանը քառորդ եզրափակչի համար կպայքարի Մոլդովայի ներկայացուցիչ Ահմեդ Կեմորտանիի հետ:

1/8 եզրափակչի առաջին մենամարտերը կանցկացնեն Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ) եւ Մանուկ Խաչատրյանը (91 կգ): Նրանց մրցակիցները, համապատասխանաբար կլինեն Բելառուսի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: