Հայերեն   English   Русский  

Հայտնի են Ռազմիկ Գոլեցյանի հուշամրցաշարի հաղթողները


  
դիտումներ: 773

Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Արտաշատում կայացել է Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը:

Մասնակցել են շուրջ 80 երիտասարդ ըմբիշներ Հայաստանից եւ Վրաստանից: Մրցաշարն անցկացվել է նոր քաշային կարգերով:

Մրցաշարի հաղթող դարձել են՝ Ռազմիկ Պապիկյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (92 կգ), Ալեքս Ջորջլիանին (125 կգ):

97 կգ քաշային կարգում ըմբիշներ չեն մրցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: