Հայերեն   English   Русский  

​Փարիզի Աստվածամոր տաճարի հայտնի հայուհին` Էլեն Սեգարա


  
դիտումներ: 1045

Հայկական արմատներով ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան հայտնի Notre-Dame de Paris երաժշտա-թատերական ներկայացման պատմության մեջ Էսմերալդայի լավագույն դերակատար է ճանաչվել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Իր նուրբ ձայնով Ֆրանսիան նվաճած երգչուհին ծնվել է 1971թ. Տուլոնի հարևանությամբ գտնվող Սի Ֆուր Լե Պլաժ կոմունայում:

Էլեն Սեգարա

Երգչուհու հայրը ծագումով իտալացի է, իսկ մայրը հայուհի` Թերեզա Գասպարյանը, որի նախնիները Ֆրանսիայում բնակություն հաստատել են Հայոց ցեղասպանության տարիներին: Էլենը հայկական միջավայրում է դաստիարակվել:

Երգչուհի դառնալու նրա ձգտմանը աջակցել են մայրական կողմի տատիկն ու պապիկը` օգնելով աղջկան տարբեր մանկական և պատանեկան երաժշտական մրցույթների մասնակցել: 16 տարեկանում լուրջ երաժշտական կարիերայի համար Էլենը Փարիզ է տեղափոխվել:

Էլեն Սեգարա

Կարճ ժամանակահատվածում նրան հաջողվել է բարդ լսումներ անցնել Ֆրանսիայի մայրաքաղաքում և ձայնագրել իր ամենահայտնի սինգլներից մեկը` «Ես ձեզ սիրում եմ, ցտեսություն» (Je vous aime adieu): Հետագայում հայկակական արմատներ ունեցող երգչուհուն մեծ հաջողություն էր սպասվում: Թողարկվում է նրա առաջին «Ապակե սիրտ» («Coeur de verre») ձայնասկավառակը, դուետով հանդես է գալիս աշխարհահռչակ Անդրեա Բոչելիի հետ և կատարում «Ես ապրում եմ հանուն նրա» («Vivo Per Lei») երգը և շատ երաժշտական նախագծերի մասնակցություն ցուցաբերում:

Էլեն Սեգարա

Լյուկ Պլամոնդոնի և Ռիշար Կոչիանտեի Notre-Dame de Paris մյուզիքլում Էլենը Էսմերալդայի դերը ստացել է 1997թ.: Մյուզիքլի և դրա հեռուստատեսային տարբերակի հայտնիությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները և համաշխարհային ռեկորդներ սահմանեց, ինչի շնորհիվ Էլենն առաջին մեծության համաշխարհային աստղի վերածվեց:

Էլեն Սեգարա

Էլեն Սեգարա

2004 թվականին Փարիզում իր 80-ամյակի առիթով կազմակերպված երեկոյի ժամանակ Շառլ Ազնավուրը հենց Սեգարային վստահեց հայկական մանկական երգչախմբի հետ իր հեղինակային «Քեզ համար, Հայաստան» «Pour toi, Armenie» երգի կատարումը։

Էլեն Սեգարա

Ներկայումս 46-ամյա երգչուհին շրջագայում է ամբողջ աշխարհում իր նոր սոլո նախագծով և 3 երեխաների դաստիարակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: