Հայերեն   English   Русский  

​Նորաձևության Օլիմպոսը գրաված և «Էմմի» մրցանակի արժանացած հայուհին` Պատրիցիա Ֆիլդ. Լուսանկարներ


  
դիտումներ: 943

Պատրիցիա Ֆիլդին հաճախ անվանում են Նյու Յորքի նորաձևության օրենսդիր, քանի որ առանց նրա ստեղծած կերպարների քաղաքն այդքան արտահայտիչ և գրավիչ չէր դառնա: Գրում է Rusarminfo.ru-ն:

Նորաձևության Օլիմպոսը գրաված Պատրիցիա Ֆիլդը ծնվել է 1942թ. Նյու Յորքում: Ապագա հանդերձարար-ոճաբանի հայրը հայ ներգաղթյալ էր, իսկ մայրը` հույն:

Նորաձև և էքստրավագանտ կերպարներ ստեղծելով` Պատրիցիան սկսել է դեռևս վաղ երիտասարդ տարիքում զբաղվել, որպեսզի կարողանար ինքնուրույն վաստակել և օգնել ծնողներին:

1960-ական թթ, հայկական արմատներով ամերիկուհին սկսեց իրեն որպես ֆիլմերի հանդերձարար փորձել, իսկ 1970-ական թթ. մշակեց ժամանակակից կանացի լեգինսները, որոնք շուտով Ամերիկայում սկսեցին կրել յուրաքանչյուր երկրորդ կինը: Լեգինսների հաջողությունը մեկընդմիշտ նորաձևության ոլորտում ամրապնդեց Ֆիլդի փառքը որպես նորարար:

Պատրիցիա Ֆիլդ

1980-ական թթ. Ֆիլդը դարձավ ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող հանդերձարարներից մեկը, որի գաղափարները լավագույն ամերիկյան ֆիլմերում հերոսուհիների անմոռանալի կերպարների էին վերածվում: Սակայն ոճաբանի համար ամենանշանակալից նախագծերից մեկը դարձավ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում աշխատանքը: Հեռուստասերիալի ամբողջ ցուցադրության ընթացքում` 1998-2004թթ., Ֆիլդը հանդես էր գալիս որպես կոստյումների գլխավոր մոդելյեր և դիզայներ` ամբողջ աշխարհում հեռուստադիտողներին զարմացնելով Քերի Բրեդշոուի, Սամանթա Ջոնսի, Միրանդա Հոբսի և Շառլոտա Յորքի անկրկնելի կերպարներով:

Հեռուստասերիալում աշխատանքի համար հայազգի ոճաբանն իր երկրորդ «Էմմի» մրցանակին արժանացավ: Առաջին անգամ մրցանակին հայտնի դիզայներն արժանացել էր 1990թ. «Մայր սագ» ռոք-հեքիաթի էկրանավորման համար:

Պատրիցիա Ֆիլդ

Աշխարհահռչակ հանդերձարարը աշխատել է նաև նորաձևության ինդուստրիայի մասին մեկ այլ հայտնի ֆիլմում` «Սատանան Prada է կրում»: Այս ֆիլմի համար Ֆիլդն անգամ 2006թ. «Օսկարի» է նոմինացվել հագուստների լավագույն դիզայնի համար:

Պատրիցիա Ֆիլդի ֆիլմոգրաֆիայում ներառված են նաև «Մայամիի ռապսոդիա» (1995թ), «Կեղտոտ թաց փողեր» (2007թ), «Առևտրամոլ» (շոփահոլիկ) (2009թ) և «Տգեղ Բեթթին» ֆիլմերն ու հեռուստասերիալները:

Ֆիլդը նաև Նյու Յորքում մի քանի խանութների սեփականատեր է, որոնք դիզայներն անձամբ կեսկատակ-կեսլուրջ շուկաներ է անվանում:

Պատրիցիա Ֆիլդ

Երկար տարիներ հայտնի հանդերձարար-ոճաբանը նաև Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ և տարաբնույթ նախագծեր իրականացնող, Նյու Յորքում հիմնված «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի բարերարներից մեկն է:

Պատրցիա Ֆիլդի ստեղծած կերպարները ֆիլմերում և հեռուստասերիալներում`


Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդ









Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: