Հայերեն   English   Русский  

Հռոմի պապը խոստովանել է, որ աղոթելու ընթացքում երբեմն քնում է


  
դիտումներ: 1087

The Guardian պարբերականի փոխանցմամբ` 80-ամյա Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է իտալական TV2000 հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի հյուրը: Հարցազրույցի ընթացքում նա խոստովանել է, որ մի քանի անգամ աղոթելու ընթացքում քնել է, սակայն դրանում սարսափելի ոչինչ չի տեսնում: Գրում է Life.ru-ն:

Հռոմի պապը, որը հաճախ փակ աչքերով է աղոթում, անկեղծացել է, որ աղոթքի ժամանակ կարծես իրեն հոր ձեռքերում երեխա զգա, իսկ դա նպաստում է քնելուն:

Պոնտիֆիկոսի խոսքով` Սուրբ Թերեզան ևս քնել է աղոթքի ընթացքում և անգամ կարծել է, որ Աստծուն դա դուր է գալիս և հենց այդ տեսակ քնի մեջ դատապարտելի ոչինչ չկա:

Հռոմի պապը պատմել է նաև իր օրվա ռեժիմի մասին: Նա հայտնել է, որ ժամը 21:00-ից ուշ չի պառկում քնելու և արթանում է առավոտյան ժամը 4-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: