Հայերեն   English   Русский  

​Ավակովի որդին կարծում է, որ իր դեմ գործը հորը ճնշելու քաղաքական փորձ է


  
դիտումներ: 2115

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդին` Ալեքսանդրը, որը կասկածվում է պետական միջոցների յուրացման մեջ, կարծում է, որ իր դեմ գործը հոր վրա քաղաքական ճնշման փորձ է: Գրում է Russian.rt.com-ը:

«Իմ դեմ քրեական հետաքննությունը ոչ մի կապ չունի իրավագիտության և կոռուպցիայի դեմ պայքարի հետ, սա ընդամենը իմ հոր վրա քաղաքական ճնշման փորձ է», - գրել է Ալեքսանդր Ավակովը ֆեյսբուքում:

Նրա խոսքով` նախարարի ընտանիքը երբեք պետական բյուջեից գումար չի ստացել և առավել ևս ներքին գործերի նախարարության բյուջեից:

Նա նշել է, որ լիովին պատրաստ է ուսապարկերի գնման գործով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետաքննությունն անցնել:

Իսկ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի խոսքով` Ավակովի որդու կալանավորումը տեղի էր ունեցել Պորոշենկոյի հանձնարարությամբ:

Հոկտեմբերի 31-ին Ալեքսանդր Ավակովը ձերբակալվել էր 2014թ. վերջին և 2015թ. սկզբին Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ձեռք բերած ուսապարկերի գործի հետաքննության արդյունքում: Իսկ արդեն նոյեմբերի 1-ին Կիևի դատարանը ազատ արձակեց նրան անձնական պարտավորվածությունով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: