Հայերեն   English   Русский  

​Պուչդեմոնը պահանջել է ազատ արձակել ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչներին


  
դիտումներ: 1371

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը Իսպանիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչներին: Գրում է Vesti.ru-ն:

«Որպես օրինական նախագահ` ես պահանջում եմ նրանց ազատ արձակել», - El Pais պարբերականը մեջբերում է Պուչդեմոնի խոսքերը:

Նա նաև քաղաքական գոծիչների ձերբակալությունը «լուրջ սխալ» և «ժողովրդավարության դեմ հանցափորձ» է անվանել:

Նախօրեին Իսպանիայի դատարանը որոշում էր կայացրել «կալանավորել Կատալոնիայի կառավարության ութ նախկին անդամներին:

Ավելի վաղ Կատալոնիայի կառավարության պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ինքը և ինքնավարության մի շարք նախկին նախարարներ կմնան Բելգիայում` արդար դատաքննության սպասելով և ցուցմունք տալու համար չեն ներկայանա Իսպանիայի ազգային դատական կոլեգիա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: