Հայերեն   English   Русский  

​Գերմանիայում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երիտասարդության հարցերով ծառայության աշխատակցին


  
դիտումներ: 732

Գերմանիայի Բավարիա երկրամասի Պֆաֆենհոֆեն կոմունայում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել երիտասարդության հարցերով ծառայության աշխատակցին: Գրում է Vestri.ru-ն:

Ոստիկանությունում հայտարարել են, որ չարագործը դանակով զինված է: Երիտասարդության հարցերով ծառայության շենքի մերձակայքը շրջափակված է:

Դեպքի վայր ժամանել են ոստիկանության հատուկ նշանակության ուժերը: Ներկայումս իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են շփում հաստատել զինված տղամարդու հետ:

Bayerischer Rundfunk հեռուստառադիոընկերության տվյալներով չարագործը մի տղամարդ է, որին Գերմանիայի իշխանությունները որոշել են զրկել հայրական իրավունքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: