Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն վերսկսել է Թուրքիայում ոչ իմիգրացիոն վիզաների տրամադրումը


  
դիտումներ: 409

Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսել են ոչ միգրացիոն վիզաներ տրամադրել Թուրքիայում տեղակայված դիվանագիտական առաքելություններում: Այս մասին նշված է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան դեսպանատունը «ստացել է ամենաբարձր մակարդակով հավաստիացում առ այն, որ Թուրքիայում իրենց աշխատակիցները հետաքննության մեջ չեն գտնվում»: Դիվանագետներին վստահեցրել են նաև, որ նրանցից ոչ ոք իրենց ծառայողական պատրականությունների համար չեն ձերբակալվելու կամ կալանավորվելու: Բացի այդ, Թուրքիան խոստացել է նախապես տեղեկացնել Միացյալ Նահանգներին ամերիկացի դիվանագետների հնարավոր ձերբակալության կամ կալանովորման մասին:

«Կարծում ենք, որ անվտանգության ոլորտում իրավիճակը բավականաչափ բավարարել է, որպեսզի վերականգնենք Թուրքիայում վիզային ծառայությունների մատուցումը»,- նշված է հաղորդագրությունում: Միևնույն ժամանակ դեսպանատունը շարունակում է մտահոգվել Թուրքիայում ԱՄՆ դիվանագետների դեմ առկա գործերի առնչությամբ:

«Մենք անհանգստացած ենք Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ԱՄՆ քաղաքացիների դեմ գործերի առնչությամբ: ԱՄՆ-ի պաշտոնոտար անձինք շարունակում են համագործակցել իրենց թուրք գործընկերների հետ այդ գործերի բավարարող լուծում տալու համար»,- ընդգծված է հաղորդագրությունում:

Դրան ի պատասխան՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատնից հայտնել են ԱՄՆ-ի իրենց դիվանագիտական ծառայություններում վիզային դիմումների դիտարկման մասնակի վերսկսման մասին:

Հոկտեմբերի 8-ին Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է Թուրքիայում տեղակայված ամերիկյան դիվանագիտական ծառայություններում ոչ իմիգրացիոն վիզաների տրամադրման դադարեցման մասին: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը համանման պատասխան է տվել՝ հայտարարելով ամերիկացիներին ոչ իմիգրացիոն վիզա տրամադրելու դադարեցման մասին:

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը խորապես մտահոգված է Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորմամբ, և նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքները անհիմն են ու խարխլում են Թուրքիայի հետ երկարատև գործընկերային հարաբերությունները:

Թոփուզը մեղադրվում է սահմանադրական կարգի խախտման, լրտեսական գործունեության, թուրքական կառավարությունը տապալելու փորձի մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: