Հայերեն   English   Русский  

Տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել 24 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 22 դիմումներ


  
դիտումներ: 1062

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության արդյունքների վերահաշվարկի

կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև նոյեմբերի 7-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում թվով 8 (թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 և թիվ 37) տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել թվով 24 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 22 դիմումներ:

Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ դիմում:

Բոլոր դիմումները սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: