Հայերեն   English   Русский  

2014-ի Հայաստանի լավագույն մարզիկն Արթուր Ալեքսանյանն է


  
դիտումներ: 711

Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվել են 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ուագրավն այն է, որ քվեարկության բոլոր մասնակիցներն էլ նաաpատվությունը տվել են, ցուցակում առաջինը նշել գյումրեցի մարզիկի անունը:

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույններին.

1 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ / հ ոճի ըմբշամարտ) 300 միավոր

2 . ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հ /հ ոճի ըմբշամարտ) 270

3 . ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ծանրամարտ) 189

4 . ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ազատ ոճի ըմբշամարտ) 175

5 . ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ (ծանրամարտ) 125

6 . ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ (ձյուդո) 106

7 . ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (մարզական սամբո) 104

8 . ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ (մարտական սամբո) 97

9 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ (սպորտային մարմնամարզություն) 96

10 . ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ (ազատ ոճի ըմբշամարտ) 74

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 6 մարզիկների անուններ. Սմբատ Մարգարյան / ծանրամարտ / , Աշոտ Դանիելյան /սամբո /, Հարություն Մերդինյան /մարմնամարզություն /, Մուսա Մուրթազալիև /ազատ ոճի ըմբշամարտ /, Արթուր Թովմասյան /մարմնամարզություն / և Տիգրան Մարտիրոսյան /ծանրամարտ/:

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը , որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում :






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: