Հայերեն   English   Русский  

Նախորդ ուսումնական տարում Հայաստանից ավելի քան 7000 աշակերտ է հեռացել


  
դիտումներ: 15136

2016-2017 ուսումնական տարում Հայաստանից գնացել են հանրակրթական դպրոցների 7117 աշակերտներ, ընդ որում, կեսից ավելին՝ 4076-ը՝ տղաներ:

ՀՀ ԿԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ արտահոսքի ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաքին:


Երևանից հեռացել են 2600 աշակերտներ, Արագածոտնից՝ 208, Արարատից՝ 623, Արմավիրից՝ 798, Գեղարքունիքից՝ 517, Լոռիից՝ 654, Կոտայքից՝ 707, Շիրակից՝ 573, Սյունիքից՝ 114, Վայոց Ձորից՝ 81 և Տավուշից՝ 242 աշակերտներ:

2016-2017 ուսումնական տարում այլ երկրներից Հայաստան են եկել 2373 աշակերտներ, որից՝ 1113-ը՝ աղջիկներ:

Այլ երկրներից ժամանած աշակերտներից 933-ը տեղավորվել են Երևանի հանրակրթական դպրոցներում, 62-ը՝ Արագածոտնի, 205-ը՝ Արարատի, 239-ը՝ Արմավիրի, 131-ը՝ Գեղարքունիքի, 198-ը՝ Լոռիի, 279-ը՝ Կոտայքի, 168-ը՝ Շիրակի, 62-ը՝ Սյունիքի, 26-ը՝ Վայոց Ձորի և 70-ը՝ Տավուշի դպրոցներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: