Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ը Յոգայի միջազգային օր է սահմանել


  
դիտումներ: 1107

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 21-ը Յոգայի միջազգային օրէ սահմանել: Համապատասխան բանաձևն առաջարկել է Հնդկաստանն ու միաձայն հավանություն ստացել այսօր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Հունիսի 21-ը Յոգայի միջազգային օր հաստատելով, Գլխավոր Ասամբլեան ուշադրություն է հրավիրում առողջության համար այդ հնագույն պրակտիկայի ամեն կողմից օգտակարության ու ժամանակակից աշխարհում բարեկեցության վրա»,-որոշումն այդ կերպ է մեկնաբանել Պան Գի Մունը:

ՄԱԿ-ի ղեկավարը նշել է ոչ միայն հին հնդկական ֆիզիկական ու հոգեկան պրակտիկայի առողջարարական, այլև հասարակությունը համախմբելու ու փոխադարձ հարգանք դաստիարակելու նշանակությունը: «Յոգան սպորտ է, որը կարող է զարգացման ու հաշտեցման դեր ունենալ: Յոգան նույնիսկ օգնում է ծայրահեղ իրավիճակներում հաղթահարելու դեպրեսիան»,-հավելել է գլխավոր քարտուղարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: