Հայերեն   English   Русский  

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի պատանեկան բաց մրցաշար


  
դիտումներ: 436

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մասսայականության նշանաբանով մեկնարկել է բռնցքամարտի բաժնի գործունեության 40-ամյակին նվիրված պատանեկան բաց մրցաշար:

Միջազգային կարգի մրցավար, վաստակավոր մարզիչ, քոլեջի ավագ մարզիչ և ստուգատեսի գլխավոր մրցավար Ֆեդյա Ալեքսանյանի հաղորդմամբ մրցաշարին մասնակցում են 224 մարզիկներ Երևանից և մարզերից: Մարզիկները հայտավորված են տարիքային 2 խմբերում:

Մրցաշարը յուրահատուկ հաշվետվություն է ընթացիկ մրցաշրջանում երկրում գործող բռնցքամարտի խմբերում կատարված աշխատանքների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ստուգատեսի անցկացումը հնարավորություն կընձեռի կարծիք ձևավորել բռնցքամարտիկների ընդհանուր պատրաստականության և մարզադպրոցներում աշխատող մարզիչների կատարած աշխատանքի որակի մասին:

Եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 18-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: