Հայերեն   English   Русский  

​Խաղաղության երգեր՝ ընդդեմ կրակոցների․ Տավուշի երեխաները երգել են Մոսկվայում,լուսանկարնր


  
դիտումներ: 3897

Արդեն երկրորդ տարին է՝ Մոսկվայում կայանում է ''Հայկական կոլորիտ'' փառատոնը, որին մասնակցում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները։

Տավուշի երեխաները երգել են Մոսկվայում

Փառատոնի կազմակերպիչը ծնունդով մովսեսցի Նարինե Խաչատրյանն է։ Երաժշտական փառատոնը հետաքրքիր նախապատմություն ունի։ Նարինեն պատմեց, որ մի անգամ, երբ ադրբեջանական զինուժը սկսել է կրակել գյուղի ուղղությամբ, ինքը այդ օրերին Մովսեսում է եղել՝ պապիկի տանը։ Գնդակոծության հաջորդ օրը իր մոտ է գնացել Մովսեսի մշակույթի պալատի պարի խմբից մի աղջիկ՝ Անգելինան, հարցրել, թե բա պարի չե՞ն գնում։

՛՛Շատ էի վախեցել նախորդ գիշերվա կրակոցներից, երեխային ասացի՝ ո՞նց գնանք, ամբողջ գիշեր կրակում էին, ասաց՝ ոչինչ, մենք սովորել ենք։ Եվ որոշեցինք անել ամեն ինչ, որպեսզի այդ երեխաները հնարավորություն

Տավուշի երեխաները երգել են Մոսկվայում

ունենան ցույց տալ իրենց տաղանդը, որ կրակոցների պատճառով չընդհատվի նրանց երգը, պարը՛՛։ Փաառատոնի կայացման աջակցել են Մոսկվայում բնակվող

Տավուշի երեխաները երգել են Մոսկվայում

հայերը, նաև ծնունդով Տավուշ գյուղից Գեղամ Առաքելյանը։ Նրա դուստրը՝ Անաստասիան ևս, պարողների խմբում էր, և ասում էր, որ հայկական պարերն օգնում են իրեն՝ հայրենի գյուղի հետ կապը ամուր պահելու։

Տավուշի երեխաները երգել են Մոսկվայում

Միջոցառման մասնակիցները Բերդի, Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի շրջանից էին։ 16 մասնակից՝ 14-25 տարեկան, մասնակցել են մրցույթի, հաղթել և մեկնել Մոսկվա՝ գալա համերգի։ Փառատոնի հանդիսատեսի շարքերում հայտնի տավուշցիներ էին, նաև սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից, Ռուսաստանի ձյուդոյի հավաքականը ներկայացնող, օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը և օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։ ՛՛Հայկական կոլորիտ՛՛փառատոնը կլինի ամենամյա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: