Հայերեն   English   Русский  

Ծանրամարտի 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է


  
դիտումներ: 288

Ծանրամարտի մեծահասակների 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է: Լիմայի փոխարեն տարվա կարեւորագույն մրցաշարը կընդունի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):

IWF-ի գործադիր կոմիտեն միաձայն ընդունել է Թուրքմենստանի առաջարկը, քանի որ Պերուն հրաժարվել էր իր մայրաքաղաքում անցկացնել աշխարհի առաջնությունը:

Աշխաբադն ԱԱ-ն կընդունի հաջորդ տարի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը:

Այս տարվա աշխարհի առաջնությունը կմեկնարկի վաղը, ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: