Հայերեն   English   Русский  

​«Աշխարհի ամենասեքսուալ կինը» ձերբակալվել է ամուսնուն ծեծի ենթարկելու համար


  
դիտումներ: 1641

Հոլիվուդյան դերասանուհի Նայա Ռիվերան մեղադրվում է իր երեք տարվա ամուսնու նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ:

30-ամյա Ռիվերան իր ամուսնուն, դերասան Ռայան Դորսիին ծեծի է ենթարկել՝ վերջինիս հայրենի Չեսապիկ քաղաք կատարած այցի ժամանակ:

Դեպքը տեղի է ունեցել, երբ զույգը իրենց 2-ամյա որդու հետ զբոսնելիս են եղել, գրում է WCHS-ը:

Փողոցում բռնված ընտանեկան վեճի ժամանակ 2011 թվականի «Աշխարհի ամենասեքսուալ կինը» հարվածել է ամուսնու գլխին և բերանին:

Դերասանը հասցրել է հեռախոսով նկարահանել կնոջ հետ վեճն ու ծեծի տեսագրությունը ներկայացրել է ոստիկանություն, ինչից հետո դերասանուհուն ձերբակալել են՝ մեղադրելով ընտանեկան բռնություն գործադրելու մեջ:

Եթե նրա մեղքն ապացուցվի, դերասանուհուն սպասում է առավելագույնը մեկ տարվա ազատազրկում և մինչև 500 դոլարի տուգանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: