Հայերեն   English   Русский  

«Կանայք, որ արժանի են դժոխքի» և նմանատիպ գրքեր՝ դպրոցական գրադարանում


  
դիտումներ: 1730

Մեծ Բրիտանիայի մահմեդական դպրոցներում հայտնաբերվել են ընտանեկան բռնություն քարոզող մի շարք գրքեր: Օրինակ՝ դրանցից մեկը քարոզում է, որ կինը իրավունք չունի հրաժարվել իր ամուսնու հետ սեռական հարաբերություններից:

Կրթության, երեխաների ծառայությունների և հմտությունների ստանդարտների գրասենյակը դպրոցական գրադարաններում հայտնաբերել է նաև այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ «Կանայք, որոնք արժանի են դժոխք գնալուն» և այլն: Դրանում ասվում է, որ կինն իրավունք չունի «ապերախտ լինել ամուսնու նկատմամբ» կամ «չպետք է ունենա մեծ հավակնություններ» և այլն, գրում է Times-ը:

Դպրոցներից մյուսում երեխաներին սովորեցնում են, որ «արևելյան ազնվական կանայք» պաշտպանում են իրենց համեստությունը քողով, մինչդեռ «Արևմուտքից ներխուժած կինը» գրավում է տղամարդկանց և թողնում է իր տունը՝ կինոթատրոններում և սրճարաններում զվարճանալու համար:

Այլ նյութերում նշվում է, որ մահմեդական ամուսնության մեջ «կնոջն արգելվում է հրաժարվել իր ամուսնու հետ սեռական հարաբերություններից» կամ «արգելվում է լքել տունը առանց ամուսնու թույլտվության»:

Կրթական կազմակերպությունը հետաքննություն է սկսել կապված նաև լողի դասերի հետ, քանի որ դպրոցական աղջիկներին հաճախ թույլ չեն տալիս հաճախել լողի դասերին՝ «համեստությունը չկորցնելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: