Հայերեն   English   Русский  

Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով շուրջ 100 չվերթ է հետաձգվել


  
դիտումներ: 1517

Մոսկվայի օդանավակայաններում տեղացած առատ ձյան պատճառով հետաձգվել է շուրջ 100 չվերթ, չեղարկվել ևս վեցը: Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Яндекс.Расписание» ծառայության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես հայտնել է ավիադիսպետչերական ծառայություններում գործակալության աղբյուրը, աերոդրոմային ծառայություններն աշխատում են խստացված ռեժիմով, իսկ տեխնիկան թռիչքուղիների վրա ձյան մաքրման աշխատանքներ են իրականացնում:

«Դա կարող է կես ժամից մինչև երկու ժամ տևողությամբ թռիչքների հետաձգման տեսքով մի փոքր դժվարություններ առաջացնել», - պատմել է աղբյուրը:

Ավելի վաղ РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ծառայության իր աղբյուրին, հայտնել էր, որ Շերեմետեևո օդանավակայանում ձյան մաքրման աշխատանքների պատճառով թռիչքուղու վրա օդանավերի հերթ է կուտակվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: