Հայերեն   English   Русский  

​Պուտինը կարող է ցանկացած պահի բարձրաձայնել ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ որոշումը. Պեսկով


  
դիտումներ: 921

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկացած պահի կարող է հայտնել 2018 թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահը կարող է դա անել ցանկացած պահի, այնպես որ պետք է ամեն օր պատրաստ լինել: Իսկ թե երբ նա նման որոշում կայացնի, ես չգիտեմ, սակայն ասեկոսեները մեզ մոտ ամեն օր են տարածվում», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ դեռևս հայտնի չէ, արդյոք Վլադիմիր Պուտինը թեկնածությունը կառաջադրի հաջորդ ժամկետի համար, թե ոչ:

ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018 թ. մարտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: