Հայերեն   English   Русский  

Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 1211

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «վերջնական և լիակատար պարտություն» է կրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին նա ասել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի երրորդ լիագումար նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում:

«ԻՊ-ը վերջնական և լիակատար պարտություն կրեց, նախագահը համապատասխան գնահատականներ տվել է: Մնացած օջախները որևէ լուրջ վտանգ չեն ներկայացնում: Դրանք կճնշվեն », - հայտարարել է Լավրովը` պատասխանելով լրագրողի հարցին:

Նա նաև նշել է, որ Իդլիբում իրավիճակը բարդ է մնում:

«Մենք թուրք, իրանցի և սիրիացի գործընկերների հետ միասին աշխատանք ենք տանում, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետության այս հատվածում դեէսկալացիայի գոտու համար առավելագույն արդյունավետ գործելու հնարավորություն ստեղծվի», - հավելել է Լավրովը:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ Սիրիայի այդ տարածաշրջանի շուրջ որևէ ծրագիր չունի: Նրա խոսքով` դա արդյունավետ չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: