Հայերեն   English   Русский  

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը դեռևս լուրջ առաջընթաց չի գրանցում. Լավրով


  
դիտումներ: 2287

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ յուրաքանչյուր հակամարտությունում պետք է հենվել ընդհանուր մոտեցումների վրա, որոնց թվում նաև կողմերի միջև ուղիղ երկխոսության, որն առկա է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ցավոք, այն դեռևս լուրջ առաջընթաց չի տալիս, սակայն դրական է այն փաստը, որ այս տարի երկխոսությունը տեղի է ունեցել նախագահների մակարդակով և մի քանի անգամ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խնդրի լուծման ընդհանուր մոտեցման շրջանակներում», - ասել է Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ անդամ երկրները կրկին հաստատել են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են, սակայն դեռևս անցում չեն կատարել գործնական քայլերին:

«Դա հեշտ գործ չէ, սակայն մենք շարունակում ենք դրանով զբաղվել », - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: