Հայերեն   English   Русский  

​Երաժշտությունը սպանում է քաղցկեղային բջիջները


  
դիտումներ: 5827

Երաժշտության բուժիչ ուժը մեզ համար նոր բացահայտում չէ: Բայց որ այն կարող է նույնիսկ քաղցկեղ բուժել, արդեն շատ հետաքրքիր է:

Սիրո՞ւմ եք երաժշտություն: Վաղուց է հայտնի, որ լավ երաժշտությունը բարերար ազդեցություն է ունենում մարդու (նաև կենդանիների ու բույսերի) ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա:

Ռիո դե Ժանեյրոյի կենսաֆիզիկայի ինստիտուտի դոկտոր Մարսիա Կապելան հետազոտություններ է կատարել: Նա համակարգել է դաշնային համալսարանի քաղցկեղային կենսաբանության ծրագրերը: Փորձարկման ընթացքում կաթնագեղձի քաղցկեղային բջիջները «ենթարկվել» են Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայի հնչյունների ազդեցությանը, և արդյունքն ապշեցրել է. 5 բջիջներից մեկը մահացել է, իսկ կենդանի մնացածների չափսերը փոքրացել են:

Գնահատեք կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, հաճախակի ժպտացեք ու առողջ կլինեք:

Երաժշտական թերապիան արդեն մի քանի տարի մեծ տարածում է գտել զգացմունքային խնդիրների լուծման շնորհիվ: Բայց որպես քաղցկեղի բուժման այլընտրանքային միջոց՝ նորություն է:Արդյունքն այնքան անհավանական է, որ գիտնականները գլուխ են կոտրում հասկանալու համար՝ դա ռիթմի՞ արդյունքն է, թե՞ ինտենսիվության:

Մի բան հաստատ կարելի է ասել՝ գիտությունը կանգ չի առնի, մինչև չստեղծի հատուկ հնչյունային հերթականություն ուռուցքների բուժման համար: Նախատեսվում են ուսումնասիրություններ, որոնք կօգնեն պարզելու, թե երաժշտական ո՛ր ժանրերը կարող են օգնել քաղցկեղի բուժմանը: Այդ նպատակով սամբան ու ֆանկը նույնպես կթեստավորվեն:

Սա քաղցկեղի բուժման արդյունավետ ու ոչ թունավոր միջոց է: Հետազոտությունները կատարվել են ճշգրիտ ու հստակ՝ գիտական մեթոդաբանության համաձայն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: