Հայերեն   English   Русский  

​Վիրաբույժն իր ստորագրությունն է թողել հիվանդների լյարդների վրա


  
դիտումներ: 1680

Բիրմինգհեմում ընթացող դատավարության ժամանակ 53-ամյա Սայմոն Բրեմհոլը ընդունել է 2013 թվականի փետրվարին և օգոստոսին բռնություններ գործադրելու մասին իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Բրեմհոլը 12 տարի աշխատել է Ելիզավետ 2-րդ հիվանդանոցում` ձեռք բերելով փոխպատվաստումներ իրականացնող լավ մասնագետի համբավ:Սակայն պարզվում է, որ անգլիացի վիրաբույժը արգոնոպլազմային կոագուլյատորի օգնությամբ (որով սովորաբար այրում են արյան անոթները) իր ստորագրությունն է թողել հիվանդների ներքին օրգանների վրա: Սա վտանգավոր չէ, իսկ հետքերը պետք է որոշ ժամանակ անց անհետանային, սակայն ստորագրությունների մասին իմացել է բժշկի կոլեգան` կրկնակի վիրահատության ժամանակ: Դեպքի մասին լուրերից հետո Բրեմհոլի գործունեությունը որպես բժիշկ կասեցվել է, իսկ 2014 թվականի գարնանը Բրեմհոլն ինքն է ազատման դիմում գրել: Եվ ահա, 2017 թվականի դեկտեմբերի 13-ին Բիրմինգհեմյան թագավորական դատարանում տեղի են ունեցել նախկին վիրաբույժի գործով դատական լսումներ: Դատավորը հայտնել է, որ դա անսովոր դեպք է և դատական պրակտիկայում նախադեպը չի գրանցվել:

«Կանխամտածված բռնություն է գործադրվել հիվանդների նկատմամբ: Վիրաբույժի գործողությունները եղել են գիտակցված»,-հայտարարել է դատավորը:Սայմոն Բրեմհոլի մասին դատարանի վճիռը հայտնի կդառնա 2018 թվականի հունվարին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: