Հայերեն   English   Русский  

«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում.Հետք


  
դիտումներ: 638

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա:

Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրողընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:

Մարիո Լամո

Պարոն Լամո, ե՞րբ սկսվեց HPV պատվաստանյութի պարտադիր կիրառումը Կոլումբիայում, և ո՞ր տարիքային խմբի կանայք էին ներգրավված ծրագրում:

HPV-ի դեմ պատվաստանյութը Կոլումբիայում ներկայացվեց 2013թ. տարօրինակ ձևով. խորհրդարանն ընդունեց մի օրենք (թիվ1626` ընդունված 2013թ. ապրիլի 30-ին), ըստ որի՝ HPV-ի դեմ պատվաստումը «կամավոր է և պարտադիր՝թիրախային բնակչության համար»: Կառավարությունը պատվաստանյութերի համար ծախսեց մոտ հարյուր միլիոն դոլար և սկսեց պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելու իրավունք չունեին ոչ պատվաստված աղջիկները, ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութը պարտադիր էր դպրոցների 4-7-րդ դասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար:

HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրի շրջանակներում:

Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»:

Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվում, ինչպե՞ս է պետությունը պահանջում պատվաստվել, այսինքն` ի՞նչ պիտի լինի, եթե աղջիկները հրաժարվեն պատվաստվելուց:

Աղջիկները պատվաստվում էին դպրոցներում: Նրանք երբեք չեն ստացել «իրազեկված համաձայնության» (informed consent) փաստաթուղթ` ստորագրելու համար, պատվաստանյութը մերժելու ոչ մի հնարավորություն չկար: Պատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութի քվոտա, որը պետք է բավարարվեր:

Այնումենայնիվ,մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը պատվաստանյութի օրենքում փոփոխություն մտցրեց, ըստ որի` պատվաստանյութը պարտադիր չէ, և եթե մարդն ուզումէ հրաժարվել դրանից, իր իրավունքն է: Սահմանվեց նաև, որ պատվաստվողները պետք է ունենան «իրազեկված համաձայնության» իրավունք:

Ե՞րբ որոշեցիք ուսումնասիրել HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները: Որո՞նք էին դրդապատճառները:

Ես սկսեցի այս պատվաստանյութի վերաբերյալ հետազոտություն անել 2013թ. փետրվարին, երբ թերթում կարդացի, որ պատվաստման ծրագիրը պետք է սկսվի Կոլումբիայում,և որ այն «կամավոր է և պարտադիր»:Ես գիտեի այլ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և որոշեցի հետազոտել նաև սրա հնարավոր կողմնակի ազդեցությունները: Իմացա մահվան և հաշմանդամության դեպքերի մասին, որոնց հանգեցնում էր այս պատվաստանյութն աշխարհի տարբեր հատվածներում:

Որո՞նք են Ձեր հետազոտության հիմնական եզրակացությունները:

Սա շարունակական հետազոտություն է: Ես հրապարկել եմ իմ հիմնական եզրակացությունները լրագրային հոդվածներում և տեսանյութերում: Հետազոտության նպատակով ես կարդացել եմ բազմաթիվ գիտական նյութեր այս պատվաստանյութի մասին, համապատասխան գրքեր՝ գրված այս պատվաստանյութը հետազոտող բժիշկների կողմից, խոսել եմ պատվաստանյութից ազդեցություն կրած աղջիկների և նրանց ընտանիքների անդամների հետ, ԱՄՆ-ում մասնակցել եմ երկու միջազգային կոնֆերանսի՝ խոսելով Կոլումբիայում պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և տեղեկություններ փոխանակելով գիտնականների, լրագրողների և ակտիվիստների հետ:

Պատվաստանյութի վտանգների մասին իմ առաջին հոդվածը, որը հրապարակվեց 2013թ., գրաքննվեց կոլումբիական eltiempo.com թերթի կողմից՝ այն պնդմամբ, որ նման վտանգներ գոյություն չունեն: Ես հոդվածում նշում էի, որ «Գարդասիլը» վտանգավոր պատվաստանյութ է, որը պատճառ է եղել մի քանի մահերի և հաշմանդամության դեպքերի երիտասարդ աղջիկների շրջանում, ԱՄՆ-ի դատական կազմակերպություններից մեկը` Judicial Watch-ը, բացահայտել է նման դեպքեր Միացյալ Նահանգներում, և որ այս տեղեկությունը գաղտնի է պահվել հասարակությունից (խնդրում եմ տեսեք հետևյալ հղումը):

Սա 2011թ. զեկույց է, որում ասվում էր.

«Վաշինգտոն-19 հոկտեմբերի, 2011թ.

JudicialWatch-ը` հանրային շահեր ներկայացնող խումբը, որը հետաքննումէ կառավարության կոռուպցիոն գործարքները,այսօր հայտարարեց, որ նոր փաստաթղթեր է տացել ԱՄՆ-ի Սննդի և դեղերի ադմինիստրացիայից (FDA)` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների համաձայն, որտեղ մանրամասն նկարագրվում են մարդու պապիլոմա վիրուսի (HPV) պատվաստանյութի` «Գարդասիլի»բացասական արձագանքների մասին հաղորդումները: Այդ հաղորդումները մանրամասնումեն 26 նոր մահվան դեպքեր, որոնք հաղորդվել են 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը, ինչպես նաև նոպաների, կաթվածի, կուրության, պանկրեատիտի, խոսքի խանգարման, հիշողության կարճատև կորստի և Գիյեն-Բարրեի(Guillian-Barre) սինդրոմի դեպքեր:

Փաստաթղթերը ստացվել են Սննդի և դեղերի ադմինիստրացիայի` պատվաստանյութի վնասակար դեպքերի հաշվետու համակարգից, որն օգտագործվում է ադմինիստրացիայի կողմից` պատվաստանյութերի անվտանգությունը դիտարկելու համար: Փաստաթղթերը ձեռք են բերվել 2011թ. սեպտեմբերի 15-ի դիմումի համաձայն և վերաբերում են 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը եղած հաղորդումներին»:

Տարիների ընթացքում ես հրապարակել եմ տեղեկություններ Կոլումբիայում «Գարդասիլ»-ի կողմնակի ազդեցությունների մասին, սա հիմնական արդյունքների ամփոփումն է.

1.Պատվաստանյութերում օժանդակ նյութերը կարող են հանգեցնել աուտոիմունային խանգարումների, ինչպես բացատրում է բժիշկ Yehuda Shoenfeld-ը, ով ուսումնասիրել է այսպես կոչված ASIA-ի համախտանիշը: «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է ալյումին՝ մեկը այն օժանդակ նյութերից, որոնք պատասխանատու են «Գարդասիլ»-ից ազդված աղջիկների շրջանում նկատված աուտոիմունային հիվանդությունների համար: Մանրամասն կարող եք նայել այս հղմամբ:

2. Բացի ASIA-ի համախտանիշից, պատվաստված կանանց մոտ Կոլումբիայում նկատել ենք մի քանի այլ խանգարումներ: Դրանցից մեկը վաղ դաշտանադադարն է (մենոպաուզիան), երբ պատվաստումից ազդեցություն կրած կանանց մոտ հայտնաբերվում է ձվարանների վաղ անբավարարություն: Մենք այդպիսի մի քանի դեպքեր ենք ունեցել Կոլումբիայում, և սա հոդվածներից մեկն է այդ խանգարման մասին:

3. Գիյեն-Բարրեի (Guillain Barré) համախտանիշ. «Կանայք և աղջիկները, որոնք ստանում են «Գարդասիլ» պատվաստանյութը՝ կանխելու համար արգանդի քաղցկեղը, կարող են ենթարկվել նյարդային համակարգի հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն ձեռք բերելու ռիսկին՝ պատվաստումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- հաղորդում են հետազոտողները»,- խնդրում եմ նայել հետևյալ հղումները (1,2):

4. Ինչպես փաստում է ամերիկացի հետազոտող Լլոյդ Ֆիլիպսը, ում հետ ես անձամբ եմ հարցազրույց արել, «Գարդասիլը» չի վերացնում կամ կանխում քաղցկեղը, բայց կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Սա մեջբերում է իր կայքից. «MERCK ընկերությունը 100 մլն դոլար է ծախսել Գարդասիլի առաջին տարվա գովազդի վրա՝ մարդկանց հավատացնելու համար, որ պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղը: Գարդասիլը ոչ կանխում, ոչ էլ վերացնում է քաղցկեղը: Փաստագրվել է, որ թե´ «Գարդասիլ»-ը և թե´ «Գարդասիլ» 9-ը առաջացնում են քաղցկեղ, և Merck-ի՝ FDA-ին ներկայացված սեփական բժշկական հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Գարդասիլը առաջացնում է քաղցկեղով հիվանդանալու 44,6%-ով բարձր ռիսկ, եթե տրվում է արդեն իսկ HPV վիրուս տարած մեկին: Վարակը կարող է փոխանցվել միևնույն սրբիչը, ըմպելիքը, ատամի խոզանակը, հարդարանքի պարագաները և այլ իրեր օգտագործելուց, սեռական ակտիվ կյանքով ապրող ընկերոջից կամ ընտանիքի անդամից»:

Ձերհետազոտությունըհրապարկելուցհետոարձագանք եղե՞լ էհամապատասխանպետականօղակներից:

Ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որոնցում ցույց եմ տալիս դրա ռիսկերը և վավերագրում տուժողների ցուցմունքները (կարող եք նայել այս տեսանյութը): Այն այս տարի ներկայացվեց Կոլորադոյում՝ HPV-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Ո´չ Կոլումբիայի կառավարությունը, ո´չ էլ առողջապահության նախարարությունը որևէ ձևով չեն արձագանքել իմ հոդվածներին:

Որպես հետազոտող ի՞նչեք կարծում՝ Կոլումբիայում պատշաճ կերպով հետազոտո՞ւմ են կանանց մինչև պատվաստվելը, որպեսզի բացառվ են կողմնակի ազդեցությունները:

Չկա որևէ հետազոտություն, որ իրականացվում է Կոլումբիայում մինչև «Գարդասիլ»-ի կիրառումը, չնայած արտադրողը դեղի ներդիրում ասում է, որ պատվաստանյութը չպետք է կիրառվի, եթե աղջիկներն արդեն վարակված են HPV-ով կամ հղի են: Որպես փաստ` կոլումբիականԿարմեն Դե Բոլիվար քաղաքում պատվաստանյութից տուժած աղջիկներից մեկը հղի է եղել, երբ պատվաստվել է:

Քանի՞դատականգործէեղելԿոլումբիայում` պատվաստանյութերիհետևանքներիփոխհատուցմանհամար:

Այսպահինպատվաստանյութիբացասականհետևանքներիհամարփոխհատուցումպահանջողմիայնմեկդատականգործկա: Այնայժմընթացքիմեջէ. հայցվորներըMerck ընկերությունիցպահանջումեն 160 մլնդոլար:

Դուքասացիք, որաշխատելեքայնփաստաբանիհետ, ովայժմաղջիկներիպաշտպաննէդատարանում: Հատկապեսի՞նչեքարելդատարանում:

Եստրամադրելեմընդհանուրտեղեկությունևիսպաներենենթարգմանելուսումնասիրություններայլերկրներից: Քանիորիմհետազոտությունըլրագրողականէ, այնչիօգտագործվումանմիջապեսդատարանում.օգտագործվումենայնուսումնասիրությունները, որոնքհրապարակվելենգիտականամսագրերում:

Քանի՞կինէԿոլումբիայումկողմնակիբացասականազդեցությունկրել HPV պատվաստանյութից`համաձայն այդդատականգործի:

Մոտհազար. նրանցից 700-նէներկայացվածորպեսհայցվոր Merck ընկերությանդեմդատականգործում:

Կարո՞ղեքմանրամասնելամենավատազդեցությունները, որոնքնրանքկրելեն:

Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնելայստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»:

Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն.

1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia):

Ո՞վ պետք է փոխհատուցի աղջիկներին, եթե նրանք հաղթեն դատարանում` Merck ընկերությու՞նը, թե՞կառավարությունը:

Merck ընկերությունը պետք է փոխհատուցի:

Դուք Ձեր պրեզենտացիայի մեջ ասումեք, որ մինչև դատարան մտնելը աղջիկները ցույցեր են կազմակերպել: Ի՞նչ էին նրանք պահանջում: Ձեր կարծիքով՝ինչո՞ւ էր կառավարությունը լուռ:Նրանք այժմէ՞լ են լուռ, երբ աղջիկներն արդեն դատարանում են:

Աղջիկները և նրանց ընտանիքները պատասխան էին պահանջում կառավարությունից, թե ինչու են հիվանդացել պատվաստանյութից հետո,և ի՞նչ էր պատրաստվում անել կառավարությունը՝նրանց բուժելու համար:Կառավարություն նարձագանքեց, որ աղջիկները «հոգեկան հիվանդ» են, նախապատրաստված պատասխան` հավանաբար խմբագրված Merck ընկերության կամնրանցկողմից վճարված խորհրդատ ու կազմակերպության կողմից, որն օգտագործվեց մի քանի երկրներում` հայտարարելով, թե դա «զանգվածային հոգեբանական հիվանդության» դեպք է:

Իսկինչպե՞ս ենաղջիկներըդատարանումապացուցելու, որայդազդեցությունները HPVպատվաստանյութիարդյունքեն:

Մի քանի բժիշկների և հետազոտողների վկայությունները կան, որոնք արձանագրել են, որ անմիջական կապ կա պատվաստանյութի և դրա կողմնակի ազդեցությունների միջև: Ավելին կարող եք նայել այստեղ:

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ովքեր պետք է պատվաստվ են Հայաստանում:

Հայ աղջիկները պետք է խնդրեն պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ամբողջական ցանկը և որոշեն` արդյոք ռիսկերը գերազանցումեն օգուտները: Նրանք պետք է հաշվի առնեն, որ պատվաստանյութերը տրվումե ն ԱՌՈՂՋ մարդկանց, և եթե աղջիկները հիվանդանումեն պատվաստվելուց հետո, ուրեմն,հավանաբար, պատվաստանյութի հետմի բան այն չէ: Նրանք պետք է իրենք իրենց հարցնեն, թե ինչու պետք է ամբողջ բնակչությունը պատվաստվի HPV վիրուսը կանխել ու համար (ոչ քաղցկեղը կանխելու համար, քանի որ պատվաստանյութը ենթադրաբար կանխում է այն վիրուսը, որը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ), որն ինքնիրեն անցնում է դեպքերի 98 տոկոսում:

Նրանք պետք է ունենան «իրազեկված համաձայնության» (informed consent) իրավունք, ինչը նշանակում է, որ նրանք պետք է իրավունք ունենան իմանալու պատվաստանյութի բոլոր ռիսկերի մասին և պետք է իրավունք ունենան հրաժարվելու պատվաստանյութից, եթե ռիսկերը գերազանցումեն օգուտները: Բացիայդ,նրանքպետքէհիշեն, որպատվաստանյութըչիկանխելոչմիքաղցկեղ, քանիորդակարողէիմացվելմիայն 20-30տարիհետո, որովհետևերիտասարդաղջիկներըքաղցկեղիայդտեսակովչենհիվանդանում: Եվ,վերջապես,նրանքպետք է հարցնենայլընտրանքի, օրինակ` «պապթեստ»անցնելու մասին, որըօգնելէկանխելքաղցկեղը, ավելի, քանորևէայլբան՝առանցորևէկողմնակիազդեցության:

Ձեր կարծիքով՝ովքե՞ր են պարտադիր պատվաստման այս ծրագրի հիմնական շահառուները:

Պարտադիր պատվաստման ծրագրի հիմնական շահառուները դեղագործական ընկերություններն են, որոնք միլիարդավոր դոլարներ են աշխատում` օգուտ քաղելով մարդկանց վախերից և ոչ անվտանգ պատվաստանյութերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: