Հայերեն   English   Русский  

​Կանացի զգեստապահարանի 5 իր, որոնք խելքահան են անում տղամարդկանց. Լուսանկարներ


  
դիտումներ: 1447

Այս իրերը պարտադիր պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում

Տղամարդիկ կանանց աչքերով են սիրում: Նրանց դեպքում առաջին տպավորությունը ստեղծվում է արտաքին տեսքի հիման վրա: Իսկ այս հարցում կարևոր է, որպեսզի ոչ թե հիասթափեցնեք, այլ հաճելիորեն զարմացնեք ձեր ապագա ընտրյալին: Bazzar.ru կայքը ներկայացնում է կանացի զգեստապահարանի իրեր, որոնց շնորհիվ տղամարդկանց համար մշտապես գրավիչ կլինեք:

Բաց ուսերով զգեստներ կամ տոպեր

Թեև այժմ բաց ուսերով զգեստներն ու տոպերը ոչ այնքան նորաձև են համարվում, սակայն տղամարդիկ միանշանակորեն համաձայն չեն նորաձևության այդ միտման հետ: Տղամարդկանց համար միշտ հաճելի է իրենց սիրելիիներին փխրուն և անպաշտպան կերպարով տեսնել: Տղամարդիկ միշտ ցանկություն են ունենում իրենց սիրելիիների մերկ ուսերի վրա բաճկոն գցել, գրկել նրանց և ջերմացնել:

գրավիչ հագուստ



















Բարձրակրունկ կոշիկներ


Որքան էլ կանայք հարմարավետ կոշիկներ շատ սիրեն, միևնույն է նրանց սիրելի տղամարդիկ նախընտրում են իրենց կողակցին բարձրակրունկ կոշիկներով տեսնել: Այնպես որ երբեմն հաճելի անակնկալներ մատուցեք ձեր սիրելիներին՝ տարբեր միջոցառումների և անգամ ժամադրությունների բարձրակրունկ կոշիկներով ներկայանալով:

գրավիչ հագուստ



















Փոքրիկ սև զգեստ


Գոնե մի հարցում տղամարդիկ և կանայք մշտապես համերաշխ են, իսկ դրա համար պետք է շնորհակալ լինել Կոկո Շանելին, որը կատարյալ տարբերակ է գտել երկու սեռերի ներկայացուցիչների համար և կանանց նվիրել սև փոքրիկ զգեստը: Այժմ դուք միշտ պատրաստ եք անթերի տեսք ունենալ և ծնողների հետ որևէ միջոցառման գնալիս, և հանպատրաստից ժամադրությունների ընթացքում, երբ անկասկած ձեր նրբագեղ կերպարով կարող եք միայն հիացնել ձեր սիրելիներին:

գրավիչ հագուստ

Կարմիր գույնի հագուստ


Կիրքը կարմիր գույնի հետ է ասոցացվում: Հավանաբար հենց դա է պատճառը, որ տղամարդկանց որևէ այլ գույնի հագուստ այնքան չի գերում, որքան կարմիրը: Տղամադրիկ շատ են սիրում նաև, երբ իրենց սիրելիները կարմիր գույնի շրթներկ են օգտագործում:

գրավիչ հագուստ

Լանջաբացվածքով հագուստ


Կանայք կարող են հույս ունենալ, որ տղամարդիկ կգնահատեն իրենց ջինսե տաբատները կամ վինտաժային հագուստները, որոնք ձեռք բերելու համար պայքարել են այլ նորաձև կանանց հետ: Սակայն այդ բոլոր ջանքերը ապարդյուն կանցնեն, եթե ձեր սիրելին փողոցում անցնող լանջաբացվածքով զգեստով մեկ այլ կնոջ նկատի: Դա կարող եք կենդանական բնազդ կամ ոչնչություն անվանել, սակայն տղամարդիկ այդպիսին են՝ նրանք սիրում են աչքերով, այնպես որ կարող եք ձեր սիրելիին շատ հաճախ երես տալ՝ հատուկ նրա համար այդպիսի հագուստ կրելով:

գրավիչ հագուստ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: