Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն լուրջ միջուկային սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար. Կիմ Չեն Ըն


  
դիտումներ: 966

ԿԺԴՀ-ի առաջնորդ Քիմ Չեն Ընն ասել է, որ Հյուսիսային Կորեան արագորեն վերածվել է ստրատեգիական գերտերության, որը կարող է լուրջ միջուկային սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է Interfax լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:

«Թեև մենք լուրջ մարտահրավերների ենք բախվում, որոնք չպետք է թերագնահատել, մենք երբեք մեզ հիասթափված չենք զգում և չենք վախենում նրանցից: Ընդհակառակը ստեղծված իրավիճակում մենք լավատեսորեն ենք նայում մեր հեղափոխության գործում առկա առաջընթացին», - ասել է Քիմը:

Նա նաև նշել է, որ ԿԺԴՀ-ն իր հրթիռամիջուկային ծրագրի մշակման շնորհիվ աճող ազդեցություն է ունենում միջազգային օրակարգում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի զինված ուժերը նախազգուշական կրակոցներով են փոխանակվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: