Հայերեն   English   Русский  

​Ալբերտ Կիրակոսյանը դարձավ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագիր


  
դիտումներ: 9889

ՀՀ ԳԱԱ նախագահությունը դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Կիրակոսյանին «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:

Ալբերտ Կիրակոսյանը ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն է, 183 գիտական հոդվածի և 45 թեզիսի հեղինակ է:

Ալբերտ Կիրակոսյանը 2002թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, ԵՊՀ ոսկե մեդալի, ԼՂՀ Ի.Աթայանի անվան հուշամեդալի, 2009թ-ին` ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալի, 2014թ-ին` ՀՀ նախագահի մրցանակի` ֆիզիկայի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար: 2013, 2014, 2016թթ. ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող:

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին նրա բեղմնավոր աշխատանքի և գիտության հանրայնացման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: