Հայերեն   English   Русский  

​Նրբաբլիթների միջուկի տարբերակներ


  
դիտումներ: 5732

Ամեն Նոր տարի որոշում ենք համեստ, հնարավորությունների սահմաններում անցկացնել: Ու ստացվում է ՝ ինչպես միշտ:

Մենք նրբաբլիթները միշտ ենք լցոնում մսով խճողակով, սակայն այս տարի միսը շատերիս համար այնքան էլ հասանելի մթերք չէ գնի առումով, ուստի դրանք կարելի է տարատեսակ միջուկներով լցոնել: Դրանից տոնական սեղանն ամենևին չի կորցնի իր փայլը:

1.Պինդ խաշած ձուն քերել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ ու սամիթ, մայոնեզապատել ու համեմել աղ ու սև պղպեղով:

2. Սունկը տապակել մանր կտրատած գլուխ սոխի հետ, ձեթով: Ավելացնել 5 ճ.գդալ ալյուր ու խառնել, ապա 2 ճ.գդալ թանձր թթվասեր, 1,5 բաժակ կաթ և կրկին խառնել, իսկ պատրաստի բլիթների վրա պանիր քերել:

3.Հավի մսով խճողակ. խաշած միսը մանրացնել, ավելացնել 1 պճեղ ճզմած սխտոր, 2 խաշած ձու, 1,5 ճ.գդալ թթվասեր, ապա համեմել աղ ու պղպեղով:

4.Ապխտած ձկնամսով խճողակ. ձուկը մանր կտորների բաժանել, նրբաթերթերին հալած պանիր ու մանանեխի մածուկ քսել, վրան կիտրոնահյութ ցողել (2 կաթիլ): Աղ ու պղպեղով համեմել ու բլիթները փաթաթել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: