Հայերեն   English   Русский  

Իմ միջուկային զենքի կոճակն ավելի մեծ է, քան Կիմ Չեն Ընինը. Դոնալդ Թրամփ


  
դիտումներ: 3505

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը պատասխանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ` հիշեցնելով, որ ինքն էլ ունի միջուկային զենքի կոճակ:

«Հյուսիսային Կորայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային զենքի կոճակն անընդհատ գտնվում է իր սեղանի վրա: Գուցե մեկնումեկը նրա սոված և ուժասպառ եղած վարչակարգից բարի լինի ու տեղեկացնի նրա, որ ես էլ ունեմ միջուկային զենքի կոճակ, և այն շատ ավելի մեծ ու շատ ավելի հզոր է, քան իրենը, բացի այդ, իմ կոճակն աշխատում է»,- գրել է Դոնալդ Թրամփն Թվիթերի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը իր ամանորյա ելույթում հայտարարել էր, որ իր սեղանի վրա է գտնվում միջուկային զենքի կոճակը և նա կսեղմի դրան, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ իր երկրին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: