Հայերեն   English   Русский  

Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդի առաջ թուլություն չի ցուցաբերի. Սպիտակ տուն


  
դիտումներ: 1945

ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում թույլ լինել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից բխող սպառնալիքի առաջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահը և մեր երկրի ժողովուրդը պետք է մտահոգվեն Հյուսիսային Կորեայի առաջնորդի հոգեկան առողջության պատճառով... Մեր նախագահը չի պատրաստվում ընկրկել և թույլ լինել: Նա կանի այն, ինչ խոստացել է՝ ամուր կանգնել և պաշտպանել ամերիկացի ժողովրդին», - հայտարարել է Սանդերսը: Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը բազմիցս սպառնացել է ԱՄՆ-ին և հրթիռներ գործարկել:

Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ «միջուկային կոճակը» գտնվում է իր սեղանի վրա: Իսկ Թրամփն, իր հերթին արձագանքելով Կիմ Չեն Ընի խոսքերին, ընդգծել էր, որ ինքը ևս միջուկային կոճակ ունի, որն ավելի մեծ ու հզոր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: