Հայերեն   English   Русский  

​Ով էր «5-րդ Էլեմենտ» ֆիլմում փերի Պլավալագունայի դերակատարը և ինչպես դասավորվեց նրա կյանքը ֆիլմից հետո


  
դիտումներ: 5259

https://www.youtube.com/watch?v=4MR6D7tL38U

«5-րդ էլեմենտ» ֆիլմը շատերն են սիրում: Ֆիլմի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Փերի Պլավալագունայի օպերային կատարումն է: Պարզվում է՝ ֆիլմի երկրպագուները երկար ժամանակ կարծում էին, որ այդ կերպարը համակարգչային գրաֆիկայի արդյունք է: Այսուհանդերձ, 90-ականներին տեխնոլոգիական զարգացումը դեռևս այդ աստիճանի չէր հասել: Փերիի դերը կատարում է տաղանդավոր ֆրանսիացի դերասանուհի Մայվեն Լե Բեսկոն:

Լեգենդար ֆիլմում նրա կերպարը համաշխարհային ճանաչում ստացավ:

Մայվեն Լե Բեսկոն իր կարիերան սկսել է 15 տարեկանում: Նա նկարահանվել է մի քանի հեռուստաշոուներում, սակայն առաջին մեծ հաջողութունն ունեցել է հայտնի պրոդյուսեր Լյուկ Բեսոնի հետ հանդիպումից հետո: Նրանց միջև սիրավեպ սկսվեց, իսկ 16 տարեկանում Մայվենը Լյուկ Բեսոնին դուստր պարգևեց: Մայրանալուց հետո դերասանուհին մի քանի տարի դադարեց նկարահանվել ֆիլմերում: Իսկ Լյուկ Բեսոնը կնոջն առաջարկեց նկարահանվել «Լեոն» և «5-րդ էլեմենտ» ֆիլմերի երկրորդական դերերում: Հանդիսատեսը չէր էլ կասկածում, որ օպերային երգչուհու դերում հենց ռեժիսորի կինն է:

Այն երգը, որ կատարում է կապույտ փերին ֆիլմում, ևս հետաքրքիր պատմություն ունի: Երգն իրականում կատարում է ոչ թե դերասանուհին, այլ իսկական օպերային երգչուհի Ինվա Մուլան: Ավելին, ռեժիսորը ցանկացել է, որ նրա ձայնը հնչի մի փոքր այլ ձևով, այդ պատճառով համակարգչային որոշ տեխնոլոգիաներ են օգտագործվել: Արդյունքում ստեղծվեցին անսովոր ձայներ, որոնք չի կարող արտաբերել մարդկային ձայնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: