Հայերեն   English   Русский  

​ՏՏ աղջիկների եւ կանանց առաջին թեմատիկ ընթրիքը Հայաստանում


  
դիտումներ: 5780

Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք եւ աղջիկները հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցեցին թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls' Dinner, որ նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը:

ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքի ձեւաչափը շատ տարածված է Սիլիկոնյան Հովտում, որտեղ հենց կանայք հաճախ հանդիպում են ընդթրիքի շուրջ, կիսում իրենց մտքերն ու հանդես գալիս նախաձեռնություններով: Հայաստանում կանանց եւ աղջիկների առաջին ՏՏ ընթրիքի համար հրավիրվել էին 4 խոսնակներ, ովքեր իրենց ոլորտի եւ մասնագիտության վերաբերյալ հատուկ զեկույցներ էին պատրաստել՝ ՏՏ ոլորտի լրագրող Նարինե Դանեղյանը, Սան Ֆրանցիսկոյից հայրենադարձ եղած UI/UX դիզայներ Աստղիկ Փիլիպոսյանը, ՏՏ ոլորտում մարդկային ռեսուրսների մասնագետ Անի Մերուժանի Մարգարյանը եւ, Կոպենհագենից հայրենադարձ եղած, ավիացիայի ոլորտում բիզնես հարաբերությունների մասնագետ Տաթեւիկ Ռեւազյանը:

"Նմանատիպ ընթրիքները լավ առիթ են ոչ միայն նոր հարաբերությունների հաստատման եւ ամրապնդման համար, այլեւ հաճախ հիմք են դառնում նոր նախաձեռնությունների եւ գործընկերության համար: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է հաստատելու աշխարհի ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող մեր ցանցի՝ Girls in Tech-ի գլխավոր առաքելությունը, որն է՝ ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ" - նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը: Geek ընթրիքները Հայաստանում նախատեսվում է վերածել ամենամսյա միջոցառումների շարքի:

Առաջին ընթրիքը կայացել է առողջ սննդի Eat&Fit սրճարանում, իսկ գինու համտեսի համար հայկական գինիներ տրամադրել է գինիների մասնագիտացված խանութ եւ ակումբ In Vino-ն:

Այս հաղորդագրությունը եւ կից լուսանկարները նախատեսված են ազատ տարածման համար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: