Հայերեն   English   Русский  

​Երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ՀԵՀ-ն ընդունում է հայտեր


  
դիտումներ: 2756

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող,

երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար: Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։


Հայտատուները պետք է ներկայացնեն՝
• Դիմում (լրացվում է տեղում)
• Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
• Մեկ լուսանկար (3x4)
• Ուսանողական տոմսի պատճենը(եթե տվյալ բուհում կիրառվում է)
• Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
• Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
• Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
• Փոխանցման հաշիվ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 1-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: