Հայերեն   English   Русский  

​Ինչպես ենք ինքներս ազդում մեր իսկ ուղեղի վրա


  
դիտումներ: 2052

Թերևս ուղեղը մեր օրգանիզմի ամենահանելուկային օրգանն է: Գիտնականները նորանոր փաստեր են բացահայտում ուղեղի վերաբերյալ:

Ահա վերջին տարիներին կատարված բացահայտումներից մի քանիսը.

Քրոնիկ թերի քունը վատացնում է հիշողությունը

Բերկլիի համալսարանի գիտնականներն ապացույցներ են գտել, ըստ որոնց՝ քնի դեֆիցիտը կարող է հիշողությունը վատացնել և Ալցհեյմերի հիվանդություն առաջացնել: Բանն այն է, որ լիարժեք քնի դեպքում ուղեղի բջիջները վերացնում են այն թունավոր միացությունները, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ուղեղի վրա: Ստացվում է, որ քրոնիկ թերի քուն ունենալու դեպքում այդ միացությունները բացասական հետք են թողնում ուղեղի վրա:

Երկարաձգված սթրեսը քայքայում է ուղեղը

Տևական սթրեսային իրավիճակը հղի է հիշողության, սովորելու ունակության, ինքնատիրապետման թուլացմամբ: Բացի այդ, դա նպաստում է, որ մարդը տագնապայնություն, նյարդայնություն ու լարվածություն զգա:

Սիրահարության ու ատելության ընդհանրությունները

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ թե՛ սերը, թե՛ ատելությունը ծնվում են ուղեղի նման հատվածներում, սակայն, ի տարբերություն ատելության, սերն էականորեն նվազեցնում է ուղեղի այն հատվածի ակտիվությունը, որը պատասխանատու է բանականության ու տրամաբանական մտածողության համար:

Ուղեղը զգայուն է ջրազրկման նկատմամբ

Մեր ուղեղը գրեթե 80% ջրից է կազմված, ուստի հեղուկի անգամ չափավոր թվացող (2%) կորուստն արդեն նպաստում է ուշադրության կենտրոնացման, զգոնության վրա, հանգեցնում է կարճատև հիշողության վատացման ու մնացած ճանաչողական ունակությունների նվազման:

Հղիությունը փոխում է գլխուղեղի կառուցվածքը

Գիտնականներն ապացուցել են, որ հղիների մոտ ուղեղի որոշ հատվածներում նվազում է գորշ նյութի ծավալը, որը պատասխանատու է սոցիալական ճանաչման ու մյուս մարդկանց հասկանալու ունակության վրա: Այդ ամենը պետք է, որ ուժգնանա մոր ու զավակի կապը, օգնի կնոջը ` հասկանալու իր զավակի պահանջներն ու նկատելու արտաքին սպառնալիքները:

Շաքարը վատթարացնում է հիշողությունն ու թուլացնում սովորելու ունակությունը

Օրաբաժնում մեծ քանակությամբ ֆրուկտոզան դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, նվազեցնում ուսումնասիրելու և տեղեկություն հիշելու ունակությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շաքարի ավելցուկը քայքայում է ուղեղի նեյրոնների կապը:

Գիտնականներն ապացուցել են նաև, որ արտադրական շաքարը շատ ավելի վտանգավոր է (ավելացվում է ոչ ալկոհոլային ըմպելիքներին, թանձրահյութերին ու մանկական սնունդին): Սակայն օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքները (յուղոտ ձուկ, ընկույզ, ձկան յուղ) չեզոքացնում են այդ ազդեցությունը:

Ռոմանտիկ սերն ու մայրական զգացմունքը շատ նման են

Պարզվում է, իրոք, այդ զգացմունքներն իրար շատ նման են, օրինակ` կրքոտ սիրո դեպքում ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք կապ ունեն սեքսուալ գրգռվածության հետ: Բացի այդ, նվազում են անհանգստության ու վախի, ուժգնանում` էյֆորիայի զգացումները: Մայրերի մոտ ակտիվանում են այն հատվածները, որոնք պատասխանատու են կապվածության ձևավորման համար:

Գեղանկարչությունը բարելավում է ուղեղի աշխատանքը

Հետազոտություններով պարզվել է, որ գեղանկարչությամբ զբաղմունքը ու նաև արվեստի ստեղծագործություններով հմայվելը բարելավում են ուղեղի տարբեր հատվածների փոխազդեցությունն ու դանդաղեցնում ուղեղի ծերացումը: Գիտնականներն ուսումնասիրել են արվեստի ազդեցությունը 62-70 տարեկան մարդկանց վրա: Նրանց կեսը արվեստաբանության դասընթացներ էր անցել, իսկ մնացածը` գեղանկար: Ընդ որում, գեղանկարով զբաղմունքը ավելի լավ ու հասատուն արդյունք է տվել, քան արվեստաբանությունը:

Ընթերցանությունը մարզում է ուղեղը

Օքսֆորդի համալսարանի գինականներն ապացուցել են, որ ընթերցանությունը մարզում է ուղեղի ճանաչողական ունակությունները: Ընդ որում, ակտիվանում են այն հատվածները, որոնք ուրիշ ժամանակ ընդհանրապես ներգրավված չեն լինում: Ընթերցանության ժամանակ արյունը հասնում է ուղեղի այն հատվածներ, որոնք կապված են կենտրոնացման ու ճանաչողական ունակությունների հետ: Հետաքրքրական է, որ նման արդյունք չի ստացվում հեռուստացույց դիտելիս կամ համակարգչային խաղեր խաղալիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: