Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն տասնամյակներ շարունակ կարող է դիմակայել միջազգային պատժամիջոցներին


  
դիտումներ: 368

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի պետական ակադեմիայի ներկայացուցիչների առաջ ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է տասնամյակներ շարունակ միջազգային պատժամիջոցներին դիմակայելու ԿԺԴՀ-ի կարողության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (CTC):

«Անկախ ազգային տնտեսության, գիտական և տեխնիկական անձնակազմի և նրանց վառ ղեկավարների շնորհիվ մենք դժվարություններ չենք ունենա, նույնիսկ եթե թշնամիները 10 և 100 տարիներով պատժամիջոցներ կիրառեն», - ասել է Կիմ Չեն Ընը:

2017 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն աջակցել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին բանաձևի ընդունմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: