Հայերեն   English   Русский  

Մեկնարկեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը


  
դիտումներ: 344

Այսօր Աշոցքում մեկնարկեց դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցում են շուրջ 50 մարզիկներ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա վերջին վարկանիշային մրցաշարն է հայ դահուկավազորդների համար:

Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում:

Աշոցքում առաջին անգամ է անցկացվում պաշտոնական մրցաշար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք ձյան սակավության պատճառով.

«Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: