Հայերեն   English   Русский  

Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում


  
դիտումներ: 302

Երեկ Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:

Շրջանային մրցաշարի 5 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ. մրցաշարի ամենափորձառու և տիտղոսակիր շախմատիստ Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Տուրի կենտրոնական մրցախաղում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ մեծ առավելության մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ, սակայն ժամանակի սղության պատճառով, վերջնամասում վրիպեց և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Արամ Հակոբյան – Արման Միքայելյան, Վոլոդիմիր Վետոշկո – Լուկաշ Յարմուլա և Նիկիտա Մորոզով – Վադիմ Մոիսեենկո պարտիաներում: Կայացած երեք տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն: Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը և Լեհաստանի պատվիրակ Լուկաշ Յարմուլան: Արտաշես Մինասյանը վաստակել է 1, իսկ Հովիկ Հայրապետյանը և Արման Միքայելյանը՝ կեսական միավոր:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 4-րդ տուրը:

ՄՎ Վադիմ Մոիսեենկո – ՄՎ Լուկաշ Յարմուլա

ՄԳ Փարհամ Մաղսուդլու – ՄՎ Արամ Հակոբյան

ՄԳ Արման Միքայելյան – ՄԳ Արտաշես Մինասյան

ՄԳ Հովիկ Հայրապետյան – ՄԳ Վոլոդիմիր Վետոշկո

ՄՎ Նիկիտա Մորոզով – ՄՎ Կլեմենտի Սիչով





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: