Հայերեն   English   Русский  

​Մանչեսթեր Յունայթեդը Մխիթարյանին փոխարինում է ծագումով թուրք Մեզութ Օզիլո՞վ


  
դիտումներ: 574

Թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը 2018 թվականի ընթացքում հնարավոր է լքի Արսենալ ակումբը՝ հանուն Մանչեսթեր Յունայթեդի: Այս մասին գրում է անգլիական Daily Star-ը:

Կայքը նշում է, որ չնայած Պրեմիեր լիգայի 14 հանդիպումներում խփած 32 գոլերին, Մանչեսթեր Յունայթեդը խնդիրներ ունի, որոնք պայմանավորված են նաև վնասվածք ստացած ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի բացակայությամբ:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին՝ կայքը գրում է, որ վերջերս հայ ֆուտբոլիստի մարզավիճակն այնքան էլ լավ չէ, ինչն էլ դարձել է թիմի մարզիչ Ժոզե Մաուրինիոյի բաց քննադատության պատճառը: Պորտուգալացի մարզիչը ցանկանում է Մանչեսթեր բերել Արսենալի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլին: Ըստ լուրերի՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կձևակերպվի մրցաշրջանի ավարտին:

Քանո որ Օզիլի պայմանագիրը լրանում է, Մանչեսթերը նախընտրում է մի փոքր սպասել, քան հունվարին գնել ֆուտբոլիստին 20-25 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Ասում են՝ Մեզութ Օզիլը կխաղա 10 համարի մարզաշապիկով:

Վերջում կայքը գրում է, որ Մխիթարյանի հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: