Հայերեն   English   Русский  

Տոնական համերգային ծրագրով եզրափակվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը


  
դիտումներ: 1084

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների շարքը եզրափակվել է Ազատության հրապարակում կազմակերպված «Իմ հին ու նոր տարի» տոնական համերգային ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ նախատեսված ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար:

Հին տոմարով Նոր տարվա այդ օրը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց կատարումներով ուրախ տրամադրություն են փոխանցել էստրադային ու ժողովրդականսիրված և ճանաչված երգիչները, ինչպես նաև երգի և պարի խմբերը: Ազատության հրապարակն աստիճանաբար վերածվել է պարահրապարակի:

Ներկաները նշել են, որ սիրով են մասնակցել Երևանի համար հոբելյանական 2018 թվականի Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերի միջոցառումներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: