Հայերեն   English   Русский  

«Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի». Շուշան Պետրոսյան


  
դիտումներ: 1388

Ազգային ժողովի այսօրվա նիստի վերջում ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Շուշան Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, հայտարարեց.« Մեկ ազգ, մեկ բանակը պլակատ չէ, կենսակերպ է : Արցախն էլ Հայաստան է ու վերջ: Ուրեմն՝ Հայաստան-Արցախը՝ մեր հայրենիքը, մի զինավան է, և բոլորս այստեղ զինվոր ենք: Մենք՝ հայերս, եզդիները, ասորիները, քրդերը, մալականները, որ Հայաստանում են ապրում, բոլորս զինվոր ենք: Մենք ապրել ենք այստեղ ՝ միշտ: Հայքը փոքրացել է, բայց կա ու նույն տեղում ենք ՝ Արարատը վկա: Սիրո՞ւմ ես երկիրդ: Ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի: Քո ամբիցիաներից ավե՞լ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավել: Ուրեմն մի´ գոռա: Այդպես չեն սիրում: Հատկապես չի բացառվում, որ մի օր, մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրո խոստովանության գոռոցը ուրիշ բևեռից լսվի: Հանգիստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի: Հայն ու Հայքը արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն: Երկիրդ սիրելը հայելու դիմաց ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է: Նայիր աչքերիդ, տես սիրտդ, ապրածդ քննիր ու սկսիր քեզնից»:

«Երբ երկրիդ հողին կանգնած ես ու զգում ես, որ իր շարունակությունն ես, որ բողբոջել ես, որևէ Եվրազիա փարթներշիփ, Ջորջ Սորոս, ֆլան –ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ: Ուրեմն արմատդ փնտրիր, որ քայլերդ արդարացվեն »,- հավելեց պատգամավորը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: