Հայերեն   English   Русский  

Հայ մարմնամարզիկը կրկին հաստատեց իր բարձր կարգը


  
դիտումներ: 720

Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահմալիրում անցկացված օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարում, որին մասնակցում էին 22 երկրների մարմնամարզիկներ, փայլուն հանդես եկան մեր երկրի պատվիրակները:

Արթուր Դավթյանը բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս հավասարը չունեցավ իր նախասիրած մրցաձևում`հենացատկերում և օղակների վրա վարժություններում, իսկ նժույգաթափերում ճանաչվեց 3-րդը:

Ստուգատեսին մասնակցեցին Դավթյանը և Արմեն Պատրոսյանը` հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ:

45 մարմնամարզիկների պայքարում Արթուրին միայն 0,05 միավոր չբավականացրեց մրցանակակիր դառնալու համար: Նա 85,75 միավորով հանգրվանեց աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Մրցանակային եռյակնում են`1.Կազումա Կայան (Ճապոնիա՝ 87,65 միավոր) , 2. Միխայիլ Կուդաշովը (Ռուսաստան՝ 86,5),
3. Վատարու Տանիգավան (Ճապոնիա՝ 85,80): Իսկ Արմեն Պետրոսյանը 16-րդն է` 80,5:

Պետրոսյանը նժույգթափերում 14,45 միավորով գրավեց 5-րդ տեղը և մեծապես օգնեց Հայաստանի ընտրանիին թիմային պայքարում գրավելու մրցնակային 3-րդ տեղը:
Թիմային պայքարին մասնացկեց 18 երկրի հավաքական: Հաշվի էին առնվում թիմերի կազմերում առավել բարձր ցուցանիշ արձանագրած երկու մարմնամարզիկների ցուցանիշները: Ահա լավագույն եռյակը. 1.Ճապոնիա՝ 173,45 միավոր , 2.Ռուսաստան՝ 173,00 միավոր, 3.Հայաստան՝ 166,25 միավոր:
Հավելենք, որ հաջող մրցելույթ ունեցավ նաև Մոսկվայի «Դինամո» ակումբը ներկայացնող Արթուր Դալալոյանը, որը 5 մրցաձևում եզրափակչում էր, 8 լավագույնի թվում: Նա լուրջ հայտ ներկայացրեց տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգկվելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: