Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը ներկայացնող հերթական մարզիկը դոպինգ ընդունելու համար որակազրկվել է


  
դիտումներ: 234

Ադրբեջանցի ծանրորդ Ռավշան Ֆաթուլլաևի դոպինգային թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագգին» լրատվական կայքը:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն արդեն նամակ է հղել Ադրբեջանին, որում նշված է, որ ծանրորդի արյան մեջ հայտնաբերվել են արգելված նյութեր: Ադրբեջանցի ծանրորդն արդեն հեռացվել է Ադրբեջանի ազգային հավաքականի հետ մարզումներից:

2017 թ-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված Իսլամական համերաշխության խաղերի ընթացքում Ֆեթուլլաևը դարձել էր 94 կգ քաշայինների շրջանում բրոնզե մեդալակիր:

Վերջին հարցազրույցների ընթացքում Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Թոֆիգ Հեյդարովը հայտարարել էր, որ «ներկայումս Ադրբեջանի հավաքականում դոպինգ ընդունելու մասին խոսք անգամ չի կարող լինել»: Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան այժմ մեկ տարի ժամկետով որակազրկման փուլում է գտնվում: Պատճառը 2008 և 2012 թթ-ի օլիմպիական խաղերի ժամանակ դոպինգային թեստերի դրական արդյունքնեն են:

Բացի այդ, 2015 թ-ի աշխարհի առաջնությունից հետո երկարաժամկետ որակազրկում են ստացել Ադրբեջանը ներկայացնող վեց մարզիկներ: Նրանց թվում է նաև 2012 թ-ի օլիմպիական խաղերի մրցանակակիր Վալենտին Խրիստովը, ով 8 տարով հեռացվել է սպորտից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: