Աֆրինում սիրիահայ երիտասարդ է զոհվել
դիտումներ: 495
Այս մասին հայտնում է ANF News-ը:
Ըստ աղբյուրի, Ռոշեր Քոնիս անունով երիտասարդի մահը վրա է հասել ավիահարվածների հետևանքով:
«Նա հայ համայնքի ներկայացոիցիչ է: Թուրքիայի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով վնասվածքներ են ստացել նրա մայրը և քույրը»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է լրատվամիջոցը:
Զոհված հայի ընտանիքն Աֆրինումէ հաստատվել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության հետևանքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ Աֆրինում հայ է վիրավորվել: