Հայերեն   English   Русский  

​Արագ պատրաստվող ուտեստ


  
դիտումներ: 6347

Բաղադրությունը

500 գ կարտոֆիլ

200 գ մսի խճողակ

150 գ բրինձ

կես գլուխ սոխ

1 գազար

200 մլ ջուր

1 ճ. գդալ տոմատի մածուկ

2 ճ. գդալ ձեթ

50 գ կոշտ պանիր

2 ճ. գդալ թթվասեր

աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Բրինձը կիսաեփ անել, գազարը քերել, սոխը մանր կտրատել ու տապակել:

Բրինձը, խճողակն ու գազարն ավելացնել սոխին, լավ խառնել, ապա ձևավորել 4 սմ տրամագծով գնդեր:

Կարտոֆիլը մաքրել ու շրջանաձև կտրատել, ապա մսի հետ ծաղկի տեսքով տապակի մեջ դասավորել, որը նախապես ձեթոտած է: Եփել 20 րոպե 180 աստիճան տաքացված փռի մեջ:

Թթվասերը, տոմատի մածուկը, ջուրը, աղն ու համեմունքը խառնել իրար, ստացվածը լցնել կարտոֆիլի ու մսի վրա և կրկին փուռը դնել 15 րոպե: Փռից հանելուց հետո վրան պանիրը քերել ու դնել փուռը ևս 5 րոպե:

Պատրաստի ուտեստի վրա կանաչի կտրատել ու մատուցել:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: